ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է Ոսկե գնդակ 2019-ի համար մղվող պայքարի մասին։
«Ներկայումս ընդգծված ֆավորիտը Մեսսին է, հետո՝ Ռոնալդուն։ Ամեն դեպքում հիմա դեռ հունիս ամիսն է, և դեռ առջևում շատ խաղեր ու մրցաշարեր կան։
Մեսսին, չնայած Լիվերպուլից կրած պարտությանը, բոլորին գերազանցում է իր խաղամակարդակով։ Ինչ վերաբերում է Մբապեին, ապա ես նրան համարում եմ Մեսսիի ու Ռոնալդուի հետնորդը։ Նա ինձ բրազիլացի Ռոնալդոյին է հիշեցնում»,- ասել է Պլատինին։