Գլխավոր Նորություններ Նոր մանրամասներ՝ Երևանում Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանությունից.Լուսանկարներ

Նոր մանրամասներ՝ Երևանում Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանությունից.Լուսանկարներ

222

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանոթյան գնդապետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Նավասարդյանի) գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արման Նահապետյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ ճիվաղը մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակոցներ արձակել Արարատ-2 ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ 23-ամյա կասկածյալին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց էին տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը, ով կլիներ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք էր ստացել և վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլիներ, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք էր ստացել: Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում էին երիտասարդների կյանքի համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ի, 8-րդ հիվանդանոց: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել էին, որ կրակոցները հնչել էին ժողովրդին հայտնի «14-ի կռուգի» հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ և Երևանի ոստիկանապետի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդպետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Փաստի առթիվ Հայասստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր էի ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ կրակոցները հնչել էին Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Երևան քաղաքի Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղևոնդյանը։ Վերջինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված էր և կային տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ էին կրակոցները հնչել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/19/1122712/