Գլխավոր Նորություններ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն

82

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդել էր, որ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել։Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։