Գլխավոր Նորություններ Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել. Գեղամ Մանուկյան

Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել. Գեղամ Մանուկյան

107

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին, ով Facebook-ում հայտնի է որպես ՀԱԿ ակտիվիստ։

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում՝ սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին», – գրել է Գեղամ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել։

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։