Գլխավոր Նորություններ Դավիթ Գրիգորյանի հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ, Ալեքսանդր Սիրունյանինը` ՀՔԾ

Դավիթ Գրիգորյանի հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ, Ալեքսանդր Սիրունյանինը` ՀՔԾ

91

Դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` ստուգման: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչտրյանից:

Հիշեցնենք, որ դատավորը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով էր հանդես եկել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Աելի ուշ հաղորդում էր ներկայացրել նաեւ Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, թե Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ փաստաբանի հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ` կցվելու այնտեղ եղած հաղորրդմանը, քանի որ փաստաբանը նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել էր նաեւ ՀՔԾ, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից խոստացան ավելի ուշ հայտնել` արդյոք իրենք ստացել են հիշյալ հաղորդումները: