Գլխավոր Նորություններ Առաջիկայում կստեղծվի հակակոռուպցիոն նոր դատարան. Վարչապետ

Առաջիկայում կստեղծվի հակակոռուպցիոն նոր դատարան. Վարչապետ

73

Դատարանների արգելափակման որոշումը նպատակ ուներ ի ցույց դնել, որ այս դատական համակարգի հետ ես ոչ մի կապ չունեմ, ժողովուրդ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի դրեք պատասխանատվությունը մի բանի համար, որն ինձ հետ կապ չունի։ Բայց եթե հանրությունն այդ պատասխանատվությունը դնում է, և մենք այս մի տարի սպառված ենք համարում, որ դատական համակարգն ինքնամաքրման պրոցես սկսի, այստեղ արդեն գալիս է քաղաքական որոշումների ժամանակը։ Մյուս կողմից ես չեմ կարող անտեսել հանրության ուղերձը, նշանակում է, որ մեր քաղաքական թիմը և խորհրդարանը պետք է սկսի պատասխանատվություններ վերցնել իր վրա», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն նոր դատարան։

«Շատ են ասում, թե մի տարվա մեջ ինչու անհրաժեշտ դատական բարեփոխումներ չեն արվել։ Առանց դատավորների աշխատավարձի լուրջ բարձրացման՝ մենք չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ։ Ինձ պետք չի մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություն», – ասաց վարչապետը։