Գլխավոր Մամուլ VIDEO. Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ. Փաշինյանը կրկնեց...

VIDEO. Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ. Փաշինյանը կրկնեց իր հայտնի խոսքը

92

Դատարանների արգելափակելու որոշման նպատակն ի ցույց դնելն էր, որ ես դատական համակարգի որոշումների հետ կապ չունեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով դատական համակարգը պետք է բարեփոխվի, իրեն պետք է դատական համակարգ, որի որոշումներից հետո իրեն չտեսնեն դրա ետևում:

«Առաջիկայում մենք ստեղծելու ենք հակակոռուպցիոն դատարան, նոր դատարան: Շատերն են ասում, թե մեկ տարվա ընթացքում դատական համակարգում անհրաժեշտ փոփոխությունները չեն արվել: Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման, մենք չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ: Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա Հայաստանում արել ենք փոփոխություններ: Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատարան, այն պատրաստի դրած էր: Դատարանների դռները փակելով ես ցանկացել եմ ցույց տալ, որ ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ: Հայաստանում այսօր դատավոր կա, որ ՀՀ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ դատավոր ցանկացողների թիվն ավելի փոքր է, քան ազատ տեղերը:

Վարչապետը նշեց, որ այսօր հնարավորություններ կան դատավորների աշխատավարձերը բարձրանելու համար, բայց եթե այդ որոշումն այսօր կայացվի, հանրությունը դա չի հասկանա, այն պետք է լինի բարեփոխումներին զուգահեռ:

Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր կան մաքուր դատավորներ, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր ընդհանրապես բան չունեն անելու. «Մոդելը հետևյալն է: Ստեղծում ենք հակակոռուպիցոն դատարան, միջազգային դոնորներին փորձում ենք համոզել ֆինանսական բեռը վերցնել իրենց վրա, հանրությունը տեսնի, որ անկախ համակարգն օգուտ է: 3 տարի հետո մենք արդեն մարդկանց կարող ենք բացատրել, որ դատավարները հիմա պետք է ստանան օրինակ 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ, քանի որ դա հանրությանն է պետք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացքում բարձրացվելու են նաև թոշակները և այլն:

ՀՀ 2018 թ-ի պտական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն

ՀՀ 2018 թ-ի պտական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն

Опубликовано Azat News Tv Среда, 5 июня 2019 г.