Գլխավոր Նորություններ Ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ, եթե պետք լիներ, պատրաստ դրած էր....

Ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ, եթե պետք լիներ, պատրաստ դրած էր. Փաշինյան

73

Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով անկախ դատարանների և դատավորների աշխատավարձերի բարձրացման թեմային։

Նա նշեց, թե իրեն պետք չի մարիոնետային դատական համակարգ, ասելով, թե եթե այդպիսին իրեն պետք լիներ, ապա այն պատրաստ դրած էր։

«Մենք այսօր ունենք բյուջետային հնարավորություն դատավորների աշխատավարձը բարձրացնելու համար։ Բայց եթե մենք այսօր փորձենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, հանրությունը մեզ չի հասկանա, կասի այս սոցիալական իրավիճակում փոխանակ այս կամ այն խնդիրը լուծեք, բռնում եք էդ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը չի գա և դատավոր չի աշխատի՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելո