Գլխավոր Նորություններ Ի՞նչ հայկական ծրագիր է տեղադրված Վանեցյանի հեռախոսին

Ի՞նչ հայկական ծրագիր է տեղադրված Վանեցյանի հեռախոսին

99

Այսօր դժվար է 100 տոկոսով ապահովել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը։ Այս մասին 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԼՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան հայտարարեց ԱԱԾ տնօրեն Աթուր Վանեցյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենից` արդյոք ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման արտահոսքից հետո քայլեր ձեռնարկվե՞լ են բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսման ռիսկերից հեռու պահելու համար։

Վանեցյանն ի պատասխան նշեց. «Մեզ, բոլորին հայտնի են տասնյակ և հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և այլն։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեն բարձրաձայնել։ Այդ առումով խոսել 100 տոկոսանոց պաշտպանվածության մասին, իհարկե, չենք կարող, բայց մինչև այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ սկսել է մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր մեզ ցանկացած տիպի գաղտնալսումներից։ Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը», – ասաց Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ հավելավածը հայկական պրոդուկտ է, որի սերվերը գտնվում է ԱԱԾ-ում և անգամ ԱԱԾ ներսում հնարավոր չի լինի գաղտնալսել մեկը մյուսին։