Գլխավոր Նորություններ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումն ավարտվեց. որոշումը՝ ապրիլի 22-ին

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումն ավարտվեց. որոշումը՝ ապրիլի 22-ին

178

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված գրավի միջնորդության քննարկումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ քննիչն այսօր ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում դատավորի պահանջած ապացույցները. «Որպես ապացույց քննիչը ներկայացրեց դատաբժշկական եզրակացության  այն փաստաթուղթը , որը որ ներկայումս քննարկման առարկա է ՀՔԾ-ում, քանի որ ստացվել է ապօրինի ճանապարհով եւ ստորագրվել է դրա լիազորությունը չունեցող մարդու կողմից»։

Պաշտպանը նշեց, որ դատավոր Մարինե Մելքոնյանից որեւիցե ակնկալիք չունեն. «Կարծում ենք՝ ոչ բարենպաստ դատական ակտը ապահովված է»։

Նշենք, որ որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12։30-ին։