Գլխավոր Նորություններ Այն, ինչ ունենք, դրանով աշխատում ենք. Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տեխնիկական հագեցվածության մասին

Այն, ինչ ունենք, դրանով աշխատում ենք. Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տեխնիկական հագեցվածության մասին

91

Որքանո՞վ է այսօր ԱԱԾ տեխնիկական հագեցվածությունը բավարարում ժամանակակից մարտահարավերներին դիմակայելու համար, խորհրդարանում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Ի պատասխան Արթուր Վանեցյանը նկատեց՝ աշխատում են այն միջոցներով, որոնք առկա են, մինչդեռ դրանք ամբողջապես բավարար չեն.

«Այն, ինչ ունենք, դրանով աշխատում ենք և կատարում մեր առջև դրված խնդիրները, բայց ցանկալի կլիներ, որ ավելի արդիականացվեին ու ունենայինք նորը, որովհետև ժամանակակից տեխնիկական միջոցներն ամեն օր փոխվում են և ահռելի մեծ գումարների մասին է խոսքը։  Օրինակ՝ մի փոքր գաղտնալսող սարքը կարող է մի քանի տասնյակ հազար դոլարների հասնել։ Դա ամենապրիմիտվ օրինական եմ ասում»։