Գլխավոր Նորություններ Երկու հայուհի ընդգրկվել են ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում

Երկու հայուհի ընդգրկվել են ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում

110

Forbes բիզնես-պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ 80 կանանց ցուցակը, որոնք իրենց կարիերան ինքնուրույն են կառուցել:
Վարկանիշում հայտնվել են երկու ամերիկուհիներ ՝ հայազգի գործարարներ: 
«Ալեքս ընդ Անի» ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանը 520 մլն դոլար կարողությամբ զբաղեցրել է վարկանիշի 42-րդ հորիզոնականը:
Հայ գաղթականի թոռնուհու «Ալեքս ընդ Անի» ապրանքանիշը, որն անվանակոչվել է Ռաֆայելյանի երկու ավագ դուստրերի պատվին, ունի ավելի քան 100 գրասենյակ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: 
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Forbes-ի ցուցակում զբաղեցրել է 57-րդ տեղը: Նրա ունեցվածքի մեծ մասը, որը գնահատվում է 370 մլն դոլար, կոսմետիկայի բիզնեսից ստացված եկամուտներն են: 
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները, զբաղեցրել է 23 – րդ տեղը ՝ 1 մլրդ դոլար կարողությամբ, ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, վարկանիշում զբաղեցրել է 80-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 225 մլն դոլար: