Գլխավոր Նորություններ Գործարար Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն է տվել

Գործարար Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն է տվել

112
RA National Assembly session took place

NEWS.am–ի տեղեկություններով՝  գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և հերքել  իր մասնակցությունը միջադեպին։

Նա նշել է, որ առնչություն չունի միջադեպի հետ, պարզապես նույն տարածքում է գտնվել։

NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպից հետո մի քանի անձինք ներկայացվել են ոստիկանություն և բացատրություն տվել։ Ոստիկանությունից ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին Արտակ Սարգսյանի կողմից բացատրություն տալու տեղեկությունը։

Դեպքի հանգամանքները պարզվում են, Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆոն» գրել էր, որ կեսգիշերին Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: