Գլխավոր Տեսանյութեր VIDEO. Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դա անում ենք պարբերաբար․ Պուտին

VIDEO. Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դա անում ենք պարբերաբար․ Պուտին

151

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հուսով է՝  Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը հետաքրքիր կլինի հայկական կողմի համար, քանի որ այն նաև առիթ է գործընկերների հետ հանդիպելու համար։

Պուտինը հայտարարեց, որ կարիք չկա նույնիսկ բնորոշել հարաբերությունները, քանի որ դա պարբերաբար արվում է ու նույնկերպ հիշատակվել է Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանը, հիշեցրեց Պուտինը, Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, և 26 տոկոս՝ համարյա 2 մլրդ դոլար, ուղիղ ներդրումներ է արել Հայաստանում։

«Կան նաև այլ պահեր, որոնք ցույց են տալիս հարաբերությունների հատուկ դաշնակցային որակը։ Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել այսօր ու քննարկել հարաբերությունների ամբողջ համալիրը»,- ասաց Պուտինը։