Գլխավոր Սպորտ Վարչապետը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Մխիթարյանին վերաբերող հարցին

Վարչապետը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Մխիթարյանին վերաբերող հարցին

157

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ տված հարցին:

«Համացանցում տեսանյութ կար, որում տեսա, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում այն երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանը վերնաշապիկը:

Պատկերացրեք՝ եթե միայն երկրպագուները, որ կրում են Մխիթարյանի վերնաշապիկը, հայտնվում են Ադրբեջանի ոստիկանության ուշադրության կենտրոնում, կարծում եմ, որ դա ամենի մասին խոսում է:

Կարծում եմ՝ նման դեպքերը պետք է բացառել, քանի դրանք լարում են իրավիճակը»,- Մխիթարյանի վերաբերյալ անդրադարձին ի պատասխան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: