Գլխավոր Շոուբիզնես Հռիփսիմեն կատարել է Մարտինի ցանկությունը

Հռիփսիմեն կատարել է Մարտինի ցանկությունը

162

Ամուսիններ Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն՝ «Արեւս» երգի հիման վրա: Այս շրջանում Միացյալ Նահանգներում գտնվող երգչուհին մանրամասներ է փոխանցել նոր աշխատանքից, լուսանկարներ է տրամադրել եւ նաեւ նշել, թե ում ցանկությունն է եղել զուգերգ կատարելը:

«Տեսահոլովակը նկարահանել ենք այստեղ՝ ծովափին: Սիրո պատմություն ենք ներկայացնելու», -ասել է Հռիփսիմեն եւ նշել, որ երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը:

Հռիփսիմե Հակոբյանը


Երգչուհուց հետաքրքրվել ենք՝ արդյոք հեշտ է ստացվել ամուսնու հետ համագործակցությունը.«Այո, շատ հեշտ է նրա հետ աշխատելը:): Զուգերգ կատարելը Մարտինի ցանկությունն էր»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Հռիփսիմեի անձնական արխիվից