Գլխավոր Նորություններ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է. նրա արտահանձնումն ընթացքի մեջ է. ՀՔԾ

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է. նրա արտահանձնումն ընթացքի մեջ է. ՀՔԾ

167

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է, Aysor.am-ին տեղեկությունը պաշտոնապես հաստատում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Մոսկվայում, ՌԴ իրավապահների կողմից։ Նա ձերբակալվել է», – Aysor.am-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով, նախկին պաշտոնյայի արտահանձնման գործընթացը ըթացքի մեջ է։

Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նախկին պաշտոնյան Հայաստանում չէ։