Գլխավոր Նորություններ Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. news.am

Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. news.am

169

NEWS.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8–ին արգելել են հատել հայ–վրացական սահմանը և դուրս գալ երկրից։

Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով այսօր պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00–ի սահմաններում սահմանակետում առանց հիմնավոր պատճառաբանության արգելել են նրան դուրս գալ երկրից։

Նրա խոսքով՝ Խաչատուրովին թույլ չեն տվել հատել սահմանը դատարանի օրինական որոշման առկայության պարագայում։

«Թեև վարույթն իրականացնող մարմինը Խաչատուրովի ելքի վրա որևէ սահմանափակում չէր կարող դնել, սակայն մենք ծանոթ լինելով ԱԱԾ–ի , ՀՔԾ–ի և ոստիկանության գործելաոճին, միջնորդել էինք դատարանին՝ ելքի ենթադրյալ արգելքի դեպքում վերացնել այն»,–ասաց նա։

Մանրամասները սկզբնաղբյուրում: