Գլխավոր Շոուբիզնես Քիմ Քարդաշյանը հրապարակել է 1 ամսական որդու լուսանկարը

Քիմ Քարդաշյանը հրապարակել է 1 ամսական որդու լուսանկարը

126

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում հրապարակել էընտանիքի 4-րդ զավակի՝ նորածին որդու լուսանկարը:

Քիմի և ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ որդին՝ Փսալմը, լույս աշխարհ է եկել մայիսի 10-ին փոխնակ մոր օգնությամբ: Երեխայի անունը թարգամանաբար նշանակում է «երգ, տաղ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քարդաշյանը 14 օրական որդուն ընտանեկան բիզնեսի մասնակից է դարձրել՝ դիմել է ամերիկյան իշխանություններին նրա անունը որպես ապրանքանիշ արտոնագրելու համար:

Քիմի հետևորդներից մեկն էլ մեկտեղել է նրա երեխաների առաջին լուսանկարները և միասին հրապարակել՝ կից գրելով նրանց անունները. Նորթ Ուեսթ, Սենթ Ուեսթ, Չիկագո Ուեսթ, Փսալմ Ուեսթ: