Մոսկվայի շրջանում քննիչները քրեական գործ են հարուցել Էլեկտրոստալ քաղաքում երիտասարդ աղջկան դաժան ծեծի ենթարկելու և բռնաբարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է REN TV հեռուստաալիքը:
Ապրիլի 17-ին կասկածյալը փակել էր աղջկան հոր տանը և խլել բջջային հեռախոսը: Դրանից հետո նա մեկ օր շարունակ ծեծի է ենթարկել նրան, ընդ որում՝ իր գործողությունները տեսագրելով բջջային հեռախոսի միջոցով: Առայժմ անհասկանալի պատճառներով` հենց բռնարարն էլ աղջկան տեղափոխել է հիվանդանոց: Բժիշկները ախտորոշել են գանգուղեղային տրավմա, կտրված վերքեր և վնասվածքներ:
Բռնության կադրերը կասկածյալը ուղարկել է տուժողի քրոջը`50 հազար ռուբլի չափով փրկագին պահանջելով: Հայտնի է, որ կասկածյալը նախկինում ձերբակալվել էր թմրանյութերի հոդվածով: Հնարավոր է, որ նա գնացել է նման հանցագործության արգելված նյութերի ազդեցության տակ: