Գլխավոր Նորություններ Սյունիքում օձի խայթոցից 47-ամյա տղամարդ է մահացել

Սյունիքում օձի խայթոցից 47-ամյա տղամարդ է մահացել

98

Shamshyan.com-ը գրել է. «Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ, որտեղից օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու տեղափոխել է Գորիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանն էր, ով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Հին Հալիձորի վարչական տարածքում, որտեղ օձը խայթել է։

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»։