Գլխավոր Նորություններ Հարյուրավոր կանայք մերկ լողացել են ծովում

Հարյուրավոր կանայք մերկ լողացել են ծովում

151

Իռլանդիայում անցկացվել է քաղցկեղի դեմ Strip and Dip բարեգործական ակցիան: Ակցիային մասնակցել է 1.8 հազար կին, որոնք մերկ լողացել են ծովում:  Այս մասին գրում է The Sun-ը:

Ակցիայի մասնակիցների մեջ եղել են ոչ միայն նրանք, որոնք արդեն հաղթահարել են հիվանդությունը, այլև նրանք, որոնք դեռ պայքարում են:

Մասնակիցների ներդրումների շնորհիվ հաջողվել է  հավաքել 700 հազար եվրո: Այս գումարը ուղարկվելու է  քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

«Այն տալիս է ոգեշնչող ազատության զգացում, որն իր մեջ ներառում է կյանքը և արթնացնում է կանացի էներգիան»:

Ահա այսպես է իր զգացողությունների մասին պատմել մասնակիցներից մեկը, որի մայրը մահացել էր ձվարանների քաղցկեղից: