Գլխավոր Նորություններ Ադրբեջանիցիներն «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա․ Սիրուշո

Ադրբեջանիցիներն «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա․ Սիրուշո

139

Երգչուհի Սիրուշոն այս օրերին գտնվում է Արցախում։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այնտեղից։

Նա նաև գրառում է կատարել․

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: 
Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա: 
Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան:
Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»։