Գլխավոր Արցախ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ. Մարին Լե Պեն

Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ. Մարին Լե Պեն

309

Արցախը պետք է վերամիացվի Հայաստանին: Nouvelles d’Armenie ամսագրին  տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահի մեկ այլ առաջատար թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ներկայացնելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նրա խոսքով, արցախյան հիմնախնդրի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը Արցախը Հայաստանի հետ վերամիավորելը կլիներ: «Խորհրդային Միության փլուզումից հետո դրա մեջ մտնող հանրապետությունների վարչական սահմանները ինքնաբերաբար դարձան միջազգային: Սակայն անկախությունից ավելի նախընտրելի տարբերակ կլիներ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային այնպիսի մի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի հետ: Ֆրանսիան պետք է վերականգնի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանի իր առաջատար դերը»,- ասել է Մարին Լե Պենը, որը խոստանում է ընտրվելու դեպքում Ֆրանսիայից վտարել բոլոր ծայրահեղական մահմեդականներինԱնդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Մարին Լե Պենը անհրաժեշտ է համարել, որ այն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից եւ որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերել «իր պատմության այդ սարսափելի էջին»: