Գլխավոր Սպորտ Ֆերլան Մենդին՝ «Ռեալի» ֆուտբոլիստ. պաշտոնական

Ֆերլան Մենդին՝ «Ռեալի» ֆուտբոլիստ. պաշտոնական

91

Armsport-ը գրում է.

Ֆերլան Մենդին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է։ 

«Արքայական» ակումբը համաձայնության է հասել «Լիոնի» հետ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հարցում։ Մենդիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ 

Մենդին «Ռեալի» արդեն չորրորդ ձեռքբերումն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Սերուցքայինները» ավարտին են հասցրել նաև Էդեր Միլիտաոյի, Լուկա Յովիչի և Էդեն Ազարի տրանսֆերները։