Գլխավոր Շոուբիզնես Ո՞րն է պատճառը, որ Իվետա Մուկուչյանն այսքան վատատեսորեն է տրամադրված հայ տղամարդկանց...

Ո՞րն է պատճառը, որ Իվետա Մուկուչյանն այսքան վատատեսորեն է տրամադրված հայ տղամարդկանց հանդեպ

142

Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը համոզվել է, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսել է իր ոճի, սիրած գույների, սպասվող հանգստի ու ստեղծագործական նորությունների մասին։

 Հանրահայտ երգչուհի Իվետա Մուկուչյանն առայժմ չի գտել իր ընտրյալին։ Երեկ` հունիսի 12–ին, «Ֆլորենս» ռեստորանի բացօթյա սրահի բացման գլխավոր հյուրն իր երգացանկի «Սիրահարվել եմ» երգը կատարելուց առաջ հիշեց, որ ստեղծագործության հեղինակ Ավետ Բարսեղյանը հավաստիացրել էր` այս երգը կատարելուց հետո երգչուհին հաստատ կսիրահարվի, բայց Իվետան բեմից հայտարարեց, որ իր սիրտը դեռ ազատ է։

«Հույս էլ չկա, թե կսիրահարվեմ»,– ժպտալով ավելացրեց նա։

Երգչուհին անձնական կյանքից չխոսեց, բայց հայտնեց, որ Հայաստանից լավ տեղ չկա. դա զգացել է, երբ ապրել է Գերմանիայում։

«Եթե առաջ ես ճամփորդում էի ամեն ամիս, ապա հիմա՝ ամեն շաբաթ։ Գնում եմ թե՛ Գերմանիա, թե՛ եվրոպական այլ երկրներ համերգային ծրագրերով, հանգստի նպատակով և ընկերներիս հանդիպելու համար։ Հստակ չեմ կարող ասել, թե ես որտեղ եմ հիմա բնակվում, բայց իմ աշխատանքը հիմնականում Հայաստանում է, լիովին հարմարվել եմ այստեղ և ինձ լավ եմ զգում։ Հայերը շատ ջերմ են, այդ ջերմության, սրտացավության պակասը օտար ազգերի մոտ շատ կա»,– անկեղծացավ երգչուհին։

Իվետան այս տարի միայն մեկ ամսում եղել է 18 երկրում է եղել։

«Տարին սկսեցի Մեքսիկայում. ընկերներիս հետ գնացել էի հանգստանալու։ Փետրվարին 18 թռիչք եմ ունեցել տարբեր երկրներ։ Մինչև ապրիլ ճամփորդել եմ և միայն 3 օրով եմ Հայաստանում եղել։ Այս գիշեր էլ մեկնում եմ Լոնդոն, իսկ հաջորդ երեք օրերին ընկերներիս հետ կհանգստանամ Եվրոպայում»,– ասաց նա։

շարունակությունը՝ այստեղ