Գլխավոր Նորություններ Սննդամթերքի 4 տեսակ, որոնք արագացնում են մաշկի ծերացման գործընթացը

Սննդամթերքի 4 տեսակ, որոնք արագացնում են մաշկի ծերացման գործընթացը

126

Հայտնի բժիշկ, բուսաբույժ Նիգմա Թալիբի խոսքով՝ կան սննդամթերքի տեսակներ, որոնք մարդու օրգանիզմը կարող է չյուրացնել, ինչը կհանգեցնի մարսողական խնդիրների: Բացի այդ, նման խնդիրներ կարող են առաջանալ նաև սննդի չարաշահման դեպքում: Արդյունքում զարգանում են աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, որոնք առաջին հերթին իրենց հետքն են թողնում մարդու մաշկին:

Նման խնդիրների կանխարգելման համար մասնագետը նշել է, թե սննդամթերքի որ տեսակներն են նպաստում մաշկի ծերացմանն ու մաշկային տարբեր խնդիրների առաջացմանը:

Ալկոհոլ

Ալկոհոլային ըմպելիքների հաճախակի գործածությունը հանգեցնում է մաշկի ջրազրկման, ծակոտիների լայնացման, կոպի իջեցման, կնճիռների առաջացման, ինչպես նաև աչքերի կարմրածության: Ալկոհոլն ու դրանում պարունակվող շաքարը քայքայում են կոլագենը, իսկ այս սպիտակուցը պատասխանատու է մաշկի երիտասարդության, առաձգականության ու գեղեցկության համար:

Շաքար

Շաքարի չարաշահումը նպաստում է կորյակների ու կնճիռների առաջացմանն ու մաշկի առաձգականության կորստին: Շաքարը վնասում է կոլագենային մանրաթելերը, ինչն արագացնում է մաշկի ծերացման գործընթացը: Բացի այդ, այն ազդում է նաև մարսողության ու օրգանիզմում ճարպի տեղաբաշխման գործընթացի վրա:

Կաթնամթերք

Կաթնամթերքը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչի հետևանքով աչքերի տակ այտուցներ ու մուգ շրջանակներ են առաջանում, իսկ կզակին՝ բշտիկներ: Այս տհաճ խնդիրներից կարելի է ազատվել երեք շաբաթ կաթնամթերքից հրաժարվելով:

Սնձան (գլյուտեն) պարունակող մթերք

Սնձանի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունը բավական տարածված խնդիր է և դրսևորվում է կծակի հատվածում մոշկի բորբոքվածությամբ ու դեմքին պիգմենտային հետքերի առաջացմամբ:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru