Գլխավոր Նորություններ Նյարդաբանները պարզել են, թե ինչպես է համացանցը փոխում մարդու գլխուղեղը

Նյարդաբանները պարզել են, թե ինչպես է համացանցը փոխում մարդու գլխուղեղը

97

Նյարդաբանները պարզել են, որ գլխուղեղի վրա համացանցի ունեցած ազդեցության հետևանքով մարդու մոտ փոփոխություններ են տեղի ունենում որոշակի կոգնիտիվ ոլորտներում: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն՝ հղում անելով «Медпульс» պորտալին:

Մասնագետների խոսքով՝ կոգնիտիվ փոփոխությունները բացասաբար են անդրադառնում ուշադրության կենտրոնացման, հիշողությունների վերամշակման ու սոցիալական կյանքին մասնակցելու կարողությունների վրա: Այսպես՝ համացանցից ստացվող տեղեկության մշտական հոսքը դարձնում է մարդուն շատ ավելի ցրված ու հանգեցնում է որոշակի խնդիրների վրա կենտրոնանալու կարողության կորստի:

Բացի այդ, փոխվում է նաև այս կամ այն տեղեկության գնահատումը կառավարելու կարողությունը: Արդյունքում մարդը չի կարողանում ճիշտ գնահատել այն ժամանակը, որը նա տրամադրում է համացանցին, և չի կարողանում ճիշտ հետևել այսպես կոչված «համացանցային հիգիենային»:

Փորձագետները հիշեցնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել էկրանների առջև անցկացրած ժամանակը, հազվադեպ ստուգել սոցիալական ցանցերն ու երեկոյան ժամերին խուսափել համացանցի գործածությունից: Բացի այդ, մասնագետները նախազգուշացնում են, որ մինչև 5 տարեկան երեխաները համակարգչի ու գաջեթների էկրանների առջև պետք է անցկացնեն օրական առավելագույնը մեկ ժամ: