Գլխավոր Նորություններ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը ծնունդին՝ պաշտոնանկության հի՞մք. NEWS.am

Ռիտա Սարգսյանի մասնակցությունը ծնունդին՝ պաշտոնանկության հի՞մք. NEWS.am

124

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր՝ հունիսի 13–ին, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը և տեղափոխվել է  ոստիկանության կադրերի ռեզերվ։ NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա պաշտոնանկության հնարավոր պատճառների վերաբերյալ։ Նշենք, որ Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է։ Օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին։