Գլխավոր Նորություններ Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է С-400 համակարգերի մասին նամակի բովանդակությունը հրապարակելու համար

Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է С-400 համակարգերի մասին նամակի բովանդակությունը հրապարակելու համար

117

Թուրքիան անընդունելի է համարում ԱՄՆ-ի կողմից Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանի՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարին ուղղված նամակի հրապարակումը՝ կապված Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Անկարայում ավելի վաղ հայտարարել էին, որ չեն հրաժարվի ռուսական համալիրները ձեռք բերելու մտադրությունից, իսկ առաջին խմբաքանակը պետք է մատակարարվի  հուլիսին: ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարում է, որ С-400 համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի չափանիշներին, և սպառնում է չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի գործընթացը:

Foreign Policy պարբերականը, վկայակոչելով հունիսի 6-ի նամակը, Շանահան Աքարին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում F-35 կործանիչների կառավարման համար վերապատրաստում անցնող թուրք օդաչուները պետք է երկրից հեռանան մինչև հուլիսի 31-ը, և նոր օդաչուներ ուսուցման համար իրենք չեն ընդունելու:

«Այդ նամակը չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին: Նամակն ուղարկելու հետ մեկտեղ դրա բովանդակությունը հրապարակել են մամուլում: Դա անթույլատրելի է լուրջ պետական գործերի համար: Մենք պատասխան ենք պատրաստում, ես զրուցել եմ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ այդ հարցով: Թող բոլորը վստահ լինեն, որ մենք պատասխան կտանք, սակայն մենք շարունակում ենք բանակցությունները: Մեր օդաչուների վերապատրաստման հարցը Թուրքիան և ԱՄՆ-ն կքննարկեն հունիսի 29-ին Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալի հանդիպմանը», – ասել է Քալընը: