Գլխավոր Սպորտ Հարավային Օսիայի թիմը տուն է հասել՝ մի քանի ֆուտբոլիստի թողնելով Վլադիկավկազի ոստիկանությունում....

Հարավային Օսիայի թիմը տուն է հասել՝ մի քանի ֆուտբոլիստի թողնելով Վլադիկավկազի ոստիկանությունում. ConIFA

116

Արցախում անցկացված չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության հաղթող Հարավային Օսիայի թիմը Ցխինվալիում չեմպիոնական մեծարման միջոցառմանը երեկ մասնակցել է ոչ լրիվ կազմով։ Նրանք տուն են հասել կորուստներով` թիմի անդամներից մի քանիսին թողնելով Վլադիկավկազի ոստիկանությունում: Այս մասին հայտնում է Armsport-ը

Ղարաբաղից տունդարձի ճանապարհին Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում Հարավայի Օսիայի ֆուտբոլի հավաքականի անդամները կռվի մեջ են ընկել: Ինքնաձիգի կրակոցներ են հնչել, հրազեն է օգտագործվել, սառը զենք:

Հյուսիսային Օսիայի ոստիկանությունը հաղոդել է, որ միջադեպի մասնակիցները բերման են ենթարկվել, զենքն առգրավված է, տուժածներ չկան, քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով:

Ինքնաձիգից կրակած մարդը ոստիկանությունում ասել է, թե նման կերպ փորձել է բաժանել կռվողներին, որոնք արդեն սկսել էին դանակներ օգտագործել, կրակոցները ոչ մեկի վրա չի ուղղել, գետնին է կրակել:

Օսական լրատվամիջոցները հաղորդում են, որ կռվի պատճառը խաղադրույքներն են, որ տեղացի երիտասարդները դրել էին Հարավային Օսիայի թիմի խաղերի վրա: Կարող էին 140,000 ռուբլի շահել, դա մոտավորապես 2 հազար 350 դոլար է, բայց իրենց ուզած արդյունքը չի գրանցվել ու ֆուտբոլիստների տուն դարձի ճանապարհին կռիվ է սկսվել:

Հարավային Օսիայի երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերգեյ Զասեևը պետական Pec լրատվական գործակալությանը ասել է, թե որքանով իրեն հայտի է, եզրափակիչ խաղում ինչ-որ մարդիկ խաղադրույք են դրել Հարավային Օսիայի թիմի դեմ, Վլադիկավկազի փողոցներում տեսնելով ֆուտբոլիստներին, ճշտել էին նրանց մնալու տեղը, գնացել հաշիվ մաքրելու ու կռիվ էր սկսվել:

«Այսօր Ցխինվալիում մեծարեցին թիմին, իրենց հաղթանակով նրանք արժանի են մեծարման, բայց, ցավոք, այդպես ստացվեց»,- ասել է նա՝ նշելով, որ կապ են պահում Վլադիկավկազում մնացած ֆուտբոլիստների հետ:

«Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեր ֆուտբոլիստները ներգավված են որպես վկաներ»,- ասել է Հարավային Օսիայի երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Մեկ այլ վարկածով` եզրափակիչ խաղից հետո Հարավային Օսիայի ֆուտբոլիստները հեռախոսով սկսել են վիրավորական մեսիջներ ստանալ: Հարցերը լուծելու համար պայմանավորվել են հանդիպել Վլադիկավկազում:

Ղարաբաղում անցկացված ConIFA-2019 չճանաճված երկրների ֆուտոբոլի առաջնությունում Հարավային Օսիայի թիմը չեմպիոն էր դարձել՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով Արևմտյան Հայաստանի հավաքականին: