Գլխավոր Մամուլ «Իրավունք». Երբ կոկորդիլոսները թռչում են. աբսուրդի միտումնավոր խտացում

«Իրավունք». Երբ կոկորդիլոսները թռչում են. աբսուրդի միտումնավոր խտացում

170

«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հերթական գլուխգործոցը. որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին, դարձել է համացանցային քննարկումների առարկա այդ նույն մարզպետի խոստովանու­թյան հետ մեկտեղ, որ իր բարեկամներին է ընդունել աշխատանքի: Դե, հիշելով 40 հազար հեկտարի մասին նրա խայտառակ պատմությունը՝ այլևս թռչող կոկորդիլոսների վրա զարմանալու տեղ չի մնում:

Իհարկե, ՔՊCC-ի ստան­դարտ քայլոյի մարմնացում Գարիկ Սարգսյանը, ինչ-որ տեղից լսելով, որ անատոմիական տեսակետից նմանություն­ներ կան կոկորդիլոսի ու թռչնի աղեստամոքսային տրակտների միջև, չէր կարող գալ այլ եզրա­կացության, քան կոկորդիլոսի թռչելու ունակությանը: Առավել ևս, որ կոկորդիլոսաբուծության նրա «իդեա-ֆիքսի» արշալույսին ՊԵԿ-ն էր երկար-բարակ մտա­ծում, թե որպես ինչ է ներմուծվում կոկորդիլոսի ձուն՝ որպես թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու:

Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե: Աբովյանի խայտառակ պարտու­թյունից հետո մյուս քայլո մարզ­պետին՝ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին հո չե՞ն ուղեկցելու պարոն Ծառուկյանի առյուծների մոտ: Ավելի լավ է Գարիկի հարա­զատ կոկորդիլոսների մոտ տա­նեն: Բայց կատակը կատակ, սա­կայն ՔՊCC -ում տիրում է կատա­րյալ գզվռտոց, ուր գրեթե բոլորը բոլորի տակ փորում են: Եվ ասում են, որ Նիկոլն էլ մտքի ծայրով անցկացնում է աստիճանաբար տարբեր պաշտոններում իր քայլոներին փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերով: 

Երևում է, պետականաքանդության արա­գացում են սպասում իրենից, ու քայլոները թեև քանդող են, բայց՝ ապաշնորհ, իսկ լևոնականները պրոֆեսիոնալ քանդող են:

Ու քանի որ Նիկոլի վարկա­նիշն էլ սրընթաց անկում է ապ­րում, Արցախում նրա վարկանի­շը վիճակագրական սխալի տի­րույթում է գտնվում, իսկ Հայաս­տանում առայժմ դրանից մի փոքր բարձր է, այլ ելք չի մնում, քան փորձել ստեղծել վա­խի ու խառնաշփոթի մթնոլորտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: