Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ»․ Ինչ կապ ունի Սամվել Բաբայանի ստորագրահավաքը Լևոն Մնացականյանի նշանակման հետ

«Ժողովուրդ»․ Ինչ կապ ունի Սամվել Բաբայանի ստորագրահավաքը Լևոն Մնացականյանի նշանակման հետ

146

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը:

Հուլիսի 1-ից Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե, իսկ կառույցի նախագահ էլ նշանակվելու է ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, ում այդ պաշտոնում փոխարինեց Լևոն Մնացականյանը:

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները: «Լևոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, և հնարավոր է, որ այդ գործընթացը նաև փողոցային ակցիաներով զուգորդվի: Լևոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ և ուժեղ ոստիկանապետ»,- նկատեց Խանումյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: