Գլխավոր Մամուլ Քոչարյանն ու Պուտինը կհանդիպեն

Քոչարյանն ու Պուտինը կհանդիպեն

136

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ նրա հետ Քոչարյանի հանդիպման հնարավորության հարցը: Քոչարյանն ասել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ անկախ այն հանգամանքից՝ կլինի ազատության մեջ, թե կալանավայրում:

Այս հանդիպումը չի կարող որևէ ներքաղաքական ենթատեքստ ունենալ, ուղղակի ՌԴ նախագահը ուզում է ցույց տալ, որ ինքը չի հրաժարվում իր ընկերներից՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարգավիճակում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։