Գլխավոր Մամուլ Բակո Սահակյանի ամենամեծ սխալը

Բակո Սահակյանի ամենամեծ սխալը

236

Hayeli.am-ը գրել է. Հաստատվեց նախօրեին տարածված տեղեկությունը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի վերաբերյալ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բալասանյանին ազատել է աշխատանքից: Ինչպես մենք գրել էինք, Բակո Սահակյանի առջեւ նման պայման էր դրել Նիկոլ Փաշինյանը: Արցախի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության միջեւ երբեւէ այսպիսի լարվածություն չի եղել, ինչպես որ հիմա է: Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները Արցախի հետ փոխգործակցել են այսպես ասած խաղաղ պայմաննեում: Անշուշտ եղել են տարաձայնություններ, անհամաձայնություններ ՙանգամ խնդրի կարգավորման տեսլականի հարցում, խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է, բայց որպես կանոն այդ հակասություններն հրապարակ չեն հանվել, առավել եւս բացահայտ առճակատման չեն վերածվել:

Հակառակը՝ Արցախի իշխանությունները Հայաստանում կարողացել ն համախոհ գտնել՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ իրադարձությունները տանել ցանկալի հունով՝ տարածքների ազատագրում եւ այլն: Հայաստանի բարձր ղեկավարությունը իր մոտեցումները երբեւէ գերակա չի դարձրել, տարաձայնությունները հիմք չի դարձել Արցախը խաղաթուղթ դարձնելու հակառակորդի ձեռքում:

Այն, ինչ կատարվում է հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմի եւ Արցախի քաղաքական էլիտայի միջեւ, աննախադեպ է: Դժվար է հավատալ, որ այս հակամարտության պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է իրեն ու թիմակիցներին հակադրվելու ցանկացած փորձ, ինչը հաճախակի ենք տեսնում Արցախից ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլեւ գործնականում: Իհարկե, ոմանք դա թանկ հատուցեցին, Լեւոն Մնացականյանին ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից, բայց դրանից մեծ հետեւություններ չարվեցին: Անկախ բոլոր տեսակի նշումների, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի երաշխավորության հարցով դատարան ներկայացան, իսկ Վիտալի Բալասանյանի հակադարձումներն ամենակոշտն են եղել:
Մյուս կողմից՝ ինչու է Բակո Սահակյանը հագուրդ տալիս Փաշինյանի ցանկություններին եւ Արցախի պետական համակարգը գեներալազրկում:

Որքան էլ դա վերագրենք իր խաղաղասիրական հատկանիշներին, այնուամենայնիվ այսպիսով նա մեծ սուր է կախում Արցախի գլխին: Ինչ սանկցիաներ կկիրառեր Փաշինյանը, եթե Արցախի նախագահը չկատարեր իր հրահանգները, կամ զենքի մատակարարումը կդադարեցնի, կամ ֆինանսական աջակցությունը, երկու դեպքում էլ Փաշինյանը կհռչակվեր սեփական ժողովրդի թշնամի, դավաճան, որն իր ժողովրդին տանում է ոչնացման: Միգուցե Բակո Սահակյանին սպառնացել է իր անձի վերաբերյալ ունեցած կոմպրոմատներով, սա նույնպիսի դավաճանական արարք էր դիտվելու, ինչպես մյուս երկուսը: Այնպես որ, չի կարելի հնազանդորեն կատարել այլոց կամայական որոշումնեը, հատկապես՝ եթե դրանք կարելի է շուռ տալ որոշում կայացնողի դեմ: