Գլխավոր Նորություններ Դիետաներ ալարկոտների համար. ինչպես ընդամենը մեկ շաբաթում ազատվել 5 կգ ավելորդ քաշից

Դիետաներ ալարկոտների համար. ինչպես ընդամենը մեկ շաբաթում ազատվել 5 կգ ավելորդ քաշից

233

Ավելորդ քաշը բավական լուրջ խնդիրը է, որը կարող է հանգեցնել նաև առողջական վիճակի վատացման, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են հնարավորինս արագ ազատվել այս խնդրից: Սակայն խնդիրն այն է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար հարկավոր է բավական շատ ջանք գործադրել, մինչդեռ շատերը պատրաստ չեն որոշ զոհողությունների գնալ:

Գոյություն ունեն տարատեսակ սննդակարգեր ու մարզումների համալիրներ, որոնք օգնում են նվազեցնել քաշն ու արագացնել ճարպերի այրման գործընթացը, սակայն որպես կանոն ցանկալի արդյունքին հասնելու համար բավական շատ ժամանակ է հարկավոր: Սակայն կան նաև «էքսպրես» դիետաներ, որոնց շնորհիվ կարելի է կարճ ժամանակում ազատվել զգալի ավելորդ քաշից: Այս դիետաները հարմար են անգամ ամենաալարկոտներին, քանի որ դրանց ընթացքում լուրջ ջանքեր գործադրելու և մարզվելու կարիք չկա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու «էքսպրես» դիետա, որոնք կօգնեն ընդամենը մեկ շաբաթում ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Այս դիետաներին հետևելու դեպքում հարկավոր է անպայման օրական գոնե 2 լիտր ջուր խմել: Բացի այդ, սննդակարգից հարկավոր է բացառել աղը, շաքարավազը, վնասակար անառողջ մթերքն ու հացաբուլկեղենը: Հարկ է հիշել, որ կարճ ժամանակում քաշը նվազեցնելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել, որ սնունդը լինելու է բավական քիչ քանակությամբ ու միանման:

Կեֆիրով դիետա

Կեֆիրի վրա հիմնված դիետաները պարզ են ու հասանելի: Այս դիետաների առավելություններից մեկն այն է, որ բարդ ուտեստներ պատրաստելու անհրաժեշտություն չկա, իսկ կեֆիրը կարելի է խմել ցանկացած վայրում ու ցանկացած պահին:

Այս սննդակարգին հետևելու դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել կաթնամթերքի թարմությանը, քանի որ ժամկետն անց կեֆիրն ու ոչ շատ բազմազան սննդակարգը կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել:

Կեֆիրով դիետային հետևելիս հարկավոր է սնվել փոքր չափաբաժիններով, սակայն հաճախ ու հավասար ընդմիջումներով: Բացի այդ, հարկավոր է  օգտագործել միայն 1% յուղայնությամբ կեֆիր, հակառակ դեպքում սննդակարգը կարող է բավական արդյունավետ չլինել:

Մեկշաբաթյա սննդակարգը.

1-ին օրը՝ 1 կգ թթու մրգեր ու 1.5 լիտր կեֆիր,

2-րդ օրը՝ 4 հատ կարտոֆիլ ու 1 լիտր կեֆիր

3-րդ օրը՝ 1.5 մլ հանքային ջուր ու 1 լիտր կեֆիր

4-րդ օրը՝ 500 գրամ հավի փափկամիս ու 1 լիտր կեֆիր

5-րդ օրը՝ 1 կգ խնձոր ու 1 լիտր կեֆիր

6-րդ օրը՝ 1 կգ բանջարեղեն ու 1 լիտր կեֆիր

7-րդ օրը՝ կրկնել 3-րդ օրվա սննդակարգը:

Բանջարեղենից առավել շատ օգուտ ստանալու համար դրանք խորհուրդ է տրվում շոգեխաշել: Կարտոֆիլի համը բարելավելու համար դրանք կարելի է փաթաթել փայլաթիթեղով ու խորովել ջեռոցում:

Հնդկաձավարով ու կեֆիրով դիետա

Սա ամենաարդյունավետ դիետաներից է, որը ոչ միայն թույլ է տալիս նիհարել, այլև մաքրում է աղեստամոքսային տրակտն ու դարձնում է մաշկն ավելի առաձգական:

Կեֆիրով ու հնդկաձավարով դիետայի սկզբունքները

Մեկ օրվա համար նախատեսված սննդակարգը բաղկացած է 1 բաժակ հնդկաձավարով պատրաստված շիլայից ու 1 լիտր կեֆիրից: Նշված մթերքը կարելի է ընդունել ինչպես միասին, այնպես էլ առանձին: Օրական հարկավոր է ուտել 5-6 անգամ փոքր չափաբաժիններով: Այս ընթացքում աղն ու շաքարավազն անհրաժեշտ է բացառել, իսկ հեղուկը հարկավոր է խմել սննդի ընդունման ժամերի միջև:

Ցանկության դեպքում հնդկաձավարին կարելի է մի փոքր սոյայի սոուս, մաղադանոս կամ նեխուր ավելացնել: Բացի այդ, օրական մեկ անգամ կարելի է որևէ բանջարեղեն ուտել (վարունգ, լոլիկ կամ գազար): Ընդ որում, այն անկալի է ուտել որպես առանձին ուտեստ, ինչը կօգնի ավելի լավ հագենալ:

Բացի այդ, հարկ է հիշել, որ հնդկաձավարի շիլան առավել օգտակար է լինում, եթե այն ոչ թե խաշած, այլ պարզապես թրջված է լինում, ուստի խորհուրդ է տրվում շիլան պատրաստել այդ կերպ: Պարզապես անհրաժեշտ է հնդկաձավարը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր (1:2 հարաբերակցությամբ) և թողնել ամբողջ գիշեր:

Ինչպես խուսափել քաշի ավելացումից

Վերոնշյալ սննդակարգերը շատ արդյունավետ են և օգնում են կարճ ժամանակում ազատվել ավելորդ քաշից, սակայն հարկ է հիշել, որ քաշի կտրուկ նվազումից հետո այդ արդյունքը պահպանելը բավական բարդ է: Նման դեպքերում քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է.

շաբաթական մեկ անգամ բեռնաթափման օր անցկացնել,

սովորել ուտել փոքր չափաբաժիններով,

բացառել սննդակարգից վնասակար մթերքը,

նվազեցնել օգտագործվող աղի քանակը,

լինել ֆիզիկապես ակտիվ:

Նյութի աղբյուրը՝ woman.rambler.ru