Սուրճն ամենատարածված ոչ ալկոհոլային ըմպելիքներից մեկն է, սակայն որոշ դեպքերում այն բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ ստիպելով փնտրել թարմանալու այլընտրանքային տարբերակներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 օգտակար ըմպելիք, որոնք կարելի է կիրառել սուրճի փոխարեն:
Ճապոնական մատչա կանաչ թեյ
Այս ըմպելիքը հարուստ է L-թիանին ամինաթթվով, որը նպաստում է դոֆամինի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ բարելավում է հիշողությունը:
Խնձորի քացախի լուծույթ
Այս ըմպելիքը չի պարունակում կոֆեին, սակայն սուրճի լավագույն փոխարինիչն է, քանի որ դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա:
Կոկոսյան ընկույզի հյութ
Այս հեղուկը պարունակվում է բիոակտիվ ֆերմենտներ ու ջրային բալանսը կարգավորող էլեկտրոլիտներ, ինչի շնորհիվ այն հիանալի ըմպելիք է սուրճի փոխարեն օգտագործելու համար:
Թեյի սունկ
Թեյի սունկով պատրաստված ըմպելիքը վերականգնում է հիշողությունն ու դրական ազդեցություն է ունենում զարկերակային ճնշման վրա:
Ռոյբուշ թեյ
Այս ըմպելիքը նույնպես չի պարունակում կոֆեին, սակայն հարուստ է հակաօքսիդանտներով: Բացի այդ, այն պարունակում է քիչ քանակությամբ տանիններ՝ բաղադրիչներ, որոնք բացասաբար են անդրադառնում երկաթի կլանման գործընթացի վրա:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru