Գլխավոր Նորություններ Ժողովրդական դեղամիջոց որովայնի ցավից ու փորափքանքից ազատվելու և ստամոքսի թթվայնությունը կարգավորելու համար

Ժողովրդական դեղամիջոց որովայնի ցավից ու փորափքանքից ազատվելու և ստամոքսի թթվայնությունը կարգավորելու համար

208

Որովայնի ցավերը, փորափքանքն ու ստամոքսի թթվայնության բարձրացումը կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել այս խանգարումներից: Սովորաբար նման դեպքերում կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, սակայն դրանք  իրենց վնասակար բաղադրության պատճառով կարող են էլ ավելի լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել:

Այնուամենայնիվ կա մի հիանալի ժողովրդական միջոց, որը մարդիկ դարեր ի վեր կիրառում են որովայնի ցավերից ու փորափքանքից ազատվելու, ինչպես նաև ստամոքսի թթվայնությունը կարգավորելու համար: Ընդ որում, այս միջոցը ոչ միայն արդյունավետ է ու հասանելի, այլև բացարձակապես անվնաս է և չի առաջացնում կողմնակի բարդություններ:

Այս բնական միջոցի հիմնական բաղադրիչը դափնու տերևն է, որը լայն կիրառում ունի բժշկության մեջ: Այս բույսը հայտնի է մարսողությունը բարելավելու իր հատկություններով, ինչի շնորհիվ շատ օգտակար է ստամոքսի ցավերի և աղեստամոքսային տրակտի այլ խնդիրների դեպքում:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 ճաշի գդալ դափնու տերև,
  • մի կտոր կիտրոնի կեղև,
  • 2 բաժակ մաքուր ջուր,
  • 1 թեյի գդալ մեղր (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը.

Մինչ այս բուժիչ թուրմը պատրաստելտը հարկավոր է նախ կտրել կիտրոնի կեղևից մի կտոր և լավ լվանալ այն մանրէազերծելու համար: Այնուհետև ջուրը եռացնել, եռալուն պես ավելացնել դափնու տերևներն ու կիտրոնի կեղևը, այնուհետև վերցնել կրակից ու թրմել մոտ 15 րոպե:

Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է քամել ու խմել տաք վիճակում, որպեսզի այն հնարավորինս շուտ ազդի: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մի փոքր մեղրով:

Այս պարզ ու արդյունավետ բնական միջոցը կօգնի շատ արագ մեղմել որովայնի ցավերն ու փորափքանքի տհաճ ախտանշանները, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru