Գլխավոր Նորություններ Լավագույն բնական դիմակները մաշկը գունաբացելու ու թարմացնելու համար

Լավագույն բնական դիմակները մաշկը գունաբացելու ու թարմացնելու համար

155

Առողջ ու փայլուն մաշկ ունենալը յուրաքանչյուր կնոջ ցանկությունն է, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պանմաններն ու վատ սովորությունները խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա: Նման դեպքերում մարդիկ սովորաբար դիմում են մաշկը գունաբացող, սնուցող ու թարմացնող կոսմետիկ միջոցների ու պրոցեդուրաների օգնությանը, սակայն դրանք հաճախ անարդյունավետ են լինում և առաջացնում են տարբեր կողմնակի բարդություններ: Բացի այդ, երբեմն այդ միջոցները բավական թանկարժեք են լինում, ուստի ոչ բոլորին են հասանելի լինում:

Բարեբախտաբար կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ոչ միայն հասանելի են բոլորին, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Այս բնական միջոցները մարդիկ կիրառում են դարեր ի վեր, ուստի դրանք փորձված են ու շատ արդյունավետ: Դրանք չեն պարունակում կողմնակի վնասակար բաղադրիչներ, ուստի տհաճ հետևանքներ էլ չեն ունում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն գունաբացել, թարմացնել ու երիտասարդացնել մաշկը և ազատվել պիգմենտային հետքերից ու մաշկային այլ խնդիրներից:

Պապայա ու մեղր

2 ճաշի գդալ հասած պապայային ավելացնել 1 ճաշի գդալ կաթի փոշի, 1 ճաշի գդալ մեղր ու մի քանի կաթիլ կաթ, այնուհետև լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ թանձր մածուկ: Ստացված դիմակը քսել մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով: Այս պրողեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ:

Հալվե վերայի գել

Հարկավոր է հալվե վերայի տերևի վերևի շերտը հեռացնել, այնուհետև դրանում պարունակվող գելը քսել մաշկին: Թողնել այն 20 րոպե և լվացվել մաքուր ջրով: Այս հիանալի բույսը ոչ միայն սնուցում ու խոնավեցնում է մաշկը, այլև գունաբացում է այն ու ազատում է մուգ պիգմենտային հետքերից:

Քրքում ու տոմատի հյութ

1 ճաշի գդալ քրքումի փոշուն ավելացնել մի փոքր հում կաթ ու տոմատի հյութ, այնուհետև ստացված մածուկը քսել մաքուր մաշկին: Թողնել դիմակը կես ժամ և լվացվել գոլ ջրով: Ցանկության դեպքում կարելի է կիրառել նաև դեմքը մաքրող հատուկ միջոց: Քրքումն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, ուստի հիանալի միջոց է մաշկային ամենատարբեր խնդիրներից ազատվելու համար:

Կիտրոն

Մաքուր ու առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է ազատվել տոքսիններից, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող է լինել կիտրոնը: Այս ցիտրուսային մրգի հյութը կարելի է խառնել մեղրին, վարունգի կամ լոլիկի հյութին, այնուհետև օգտագործել խառնուրդը որպես դիմակ: Այն հարկավոր է քսել մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով: Այս բոլոր բաղադրիչներն օժտված են հակաօքսիդանտային հատկություններով, ինչի շնորհիվ նաև թարմացնում ու երիտասարդացնում են մաշկը:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru