Գլխավոր Նորություններ Սուրճն օգնում է պայքարել մազաթափության դեմ. գիտնականներ

Սուրճն օգնում է պայքարել մազաթափության դեմ. գիտնականներ

128

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են հաճելի ու հասանելի միջոց մազաթափության դեմ պայքարելու համար: Ինչպես գրում է actualnews.org կայքը, գիտափորձի ընթացքում գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է ազատել տղամարդկանց ճաղատությունից: Սակայն այս խնդրից ազատվելու համար սուրճ խմելն արդյունավետ չի լինի, իսկ կոֆեինն էլ ավելի կվատացնի վիճակը՝ ազդելով տեստոստերոնի արտադրության վրա և դարձնելով այն ոչ շատ օգտակար տղամարդու օրգանիզմի համար:

Մազածածկույթի խտացման ու մազերի վիճակի բարելավման համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել կոֆեինի հյութահանուկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մազածածկույթի նոսրացած հատվածներին այս նյութը քսելն օգնում է առողջացնել ու ակտիվացնել մազարմատների աշխատանքը: Սա նշանակում է, որ դեռ չմահացած մազարմատները կարելի է առողջացնել ու վերականգնել՝ խթանելով մազերի աճը:

Կոֆեինի հյութահանուկի արդյունավետությունը հասարակ սուրճի արդյունավետության հետ համեմատելու դեպքում նույն արդյունքը ստանալու համար մարդը պետք է օրական 50 բաժակ սուրճ խմի, սակայն նման քանակությամբ սուրճը կարող է չափազանց վնասակար լինել: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել հենց հյութահանուկը դիմակի տեսքով: