Գլխավոր Նորություններ Բնական թուրմեր բորբոքումներից խուսափելու և վերքերի ապաքինումն արագացնելու համար

Բնական թուրմեր բորբոքումներից խուսափելու և վերքերի ապաքինումն արագացնելու համար

135

Վերքերն ու քերծվածքները կարող են լուրջ բարդություններ առաջացնել բորբոքվելու դեպքում, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան նման խնդիրների կանխարգելման համար:

Գոյություն ունեն հակասեպտիկ ու հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք երբեմն բավական արդյունավետ չեն լինում, իսկ երբեմն էլ շատ թանկարժեք են լինում: Բացի այդ, նման դեղամիջոցները կարող են առաջացնել կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ՝ էլ ավելի վատացնելով վիճակը: Սակայն կան նաև բնական արդյունավետ միջոցներ, որոնք ոչ միայն հասանելի են, այլև երբեք չեն առաջացնում կողմնակի խնդիրներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հակաբորբոքային թուրմերի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ոչ միայն մանրէազերծել վերքերն ու կանխել բորբոքումը, այլև կնպաստեն վնասվածքի արագ ապաքինմանը:

  • 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել: Վիրակապը թրջել այս թուրմով ու վիրակապել վերքը:
  • 1 ճաշի գդալ նվենու (эвкалипт) տերևները կես ժամ թրմել 1 բաժակ եռման ջրում, այնուհետև ստացված թուրմով թրջել վիրակապն ու վիրակապել վնասվածքը:

Նյութի աղբյուրը՝ aif.ru