Գլխավոր Նորություններ Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

115

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելիքյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի` գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը. «Դատավորը մերժեց, բայց մերժեց օրինական հիմքով, և երևի թե սա Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումը սկսելուց ի վեր Մարինե Մելքոնյանի կամ Արսեն Նիկողոսյանի կողմից միակ պատճառաբանված դատական միջանկյալ ակտն էր»,-նշեց պաշտպանը:

Նրա խոսքով` պատճառաբանությունն այն է, որ բուն գործը արդեն իսկ դատարանում, և տվյալ պարագայում, եթե դատարանը բավարեր պաշտպանական կողմի միջնորդությունը, իր լիազորությունների շրջանակից դուրս կգար. «Այսինքն` մի հրաշք տեղի ունեցավ, և Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց, թեկուզ և դա մերժում էր»:

Արսեն Մկրտչյանի նշում է, որ որոշումն իրենց համար կանխատեսելի էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դարձյալ միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու համար: