Գլխավոր Նորություններ Ինչ բարդություններ կարող են առաջացնել ստոմատոլոգիական խնդիրները

Ինչ բարդություններ կարող են առաջացնել ստոմատոլոգիական խնդիրները

137

Ատամների հետ կապված խնդիրների դեպքում առավել հաճախ հանդիպող բարդությունն ատամի ցավն է, սակայն քչերը գիտեն, որ այս խանգարումները կարող են նաև այլ հետևանքներ ունենալ: Ռուս բժիշկ, բ.գ.թ Դմիտրի Սմիրնովը ներկայացրել է, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ ատամների հետ կապված խնդիրների դեպքում:

Գլխացավեր

Բժշկի խոսքով՝ գլխացավերը կարող են կապված լինել գերլարվածության ու ծնոտի շարժումների համար պատասխանատու մկանների սխալ աշխատանքի հետ: Օրինակ՝ գլխացավով կարող է դրսևորվել ամենամեծ ծամիչ մկանի սպազմը: Ընդ որում, այս դեպքում ցավը կարող է տարածվել քունքի հատվածում: Ծամիչ մկանների ցավերն ու սպազմերը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում ՝ ատամների բացակայությամբ, սխալ ատամնանստվածքով (прикус) և մաստակի հաճախակի գործածությամբ:

Մեջքի ցավեր

Ատամնանստվածքն ու կեցվածքը փոխկապակցված են, ինչի հետևանքով դրանցից մեկի խանգարումը բացասաբար է անդրադառնում նաև մյուսի վրա: Բժշկի խոսքով՝ սխալ ատամնանստվածքով մարդու մոտ խանգարվում է նաև առաջին ու երկրորդ պարանոցային ողերի դիրքը: Նման փոփոխություններին հարմարվելու համար օրգանիզմը կարող է նաև այլ բացասական գործընթացներ առաջացնել ողնաշարում, ինչն էլ կհանգեցնի մեջքի ցավերի:

Քնի խանգարում

Քնի որակի վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաև ատամները կռճտացնելու սովորությունը՝ բրուկսիզմը: Ներկայում այս խանգարումը բավական հաճախ է հանդիպում, ինչը պայմանավորված է առաջին հերթին սթրեսներով:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru