Գլխավոր Նորություններ Շաբաթական երկու րոպե ինտենսիվ մարզումները բավական կլինեն շաքարային դիաբետից պաշտպանվելու համար

Շաբաթական երկու րոպե ինտենսիվ մարզումները բավական կլինեն շաքարային դիաբետից պաշտպանվելու համար

74

Աբերդինի համալսարանի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթական ընդամենը երկու րոպե գերինտենսիվ մարզումները բավական կլինեն երկրորդ տիպի շաքարային դիաբետի կանխարգելման համար: Ինչպես նշում են մասնագետները, «շաբաթական երկու անգամ մեկ րոպե տևողությամբ ինտենսիվ ուժային մարզումները կարող են կանխել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը»: Նրանց խոսքով՝ նման մարզումները պակաս արդյունավետ չեն, քան 30 րոպե տևողությամբ ամենօրյա ոչ շատ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը:

Գիտնականները նման եզրահանգման են եկել ավելորդ քաշ ունեցող ու շաքարային դիաբետի զարգացման բարձր ռիսկի խմբում գտնվող մի խումբ անձնաց առողջական վիճակի վերլուծությունից հետո: Կամավորները շաբաթական երկու անգամ մեկական րոպե (10 անգամ 6-ական վայրկյան) ինտենսիվ մարզվել են հեծանիվ մարզասարքի վրա: Այս կերպ նրանք մարզվել են ութ շաբաթ, որից հետո գիտնականները կրկին վերլուծել են նրանց առողջական վիճակը:

Հետազոտության արդյունքում գիտնականները համոզվել են, որ նման կարճատև, սակայն գերինտենսիվ մարզումները բավական են նախկինում ռիսկային խմբում գտնվող անձանց օրգանիզմի աշխատանքի ցուցանիշները զգալիորեն բարելավելու համար: Մասնագետները նկատել են, որ այս մարզումները նպաստել են սրտանոթային համակարգի վիճակի բարելավմանը, ինչպես նաև բարելավել են օրգանիզմի՝ արյունը շաքարից մաքրելու կարողությունը՝ դրանով իսկ բարձրացնելով օրգանիզմի զգայունությունն ինսուլինի նկատմամբ

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru