Գլխավոր Արցախ Արցախում 10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն հանդիսացել. ոստիկանություն

Արցախում 10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն հանդիսացել. ոստիկանություն

284

Արցախի ոստիկանությունը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղերն են եղել: Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վերջերս, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։  Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին և չհրապարակելով քննության արդյունքները, տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում և ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։  Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել