Գլխավոր Նորություններ Փոքրիկ Հովհաննեսն ու նրա եղբայրներն այսօր Երևանում էին

Փոքրիկ Հովհաննեսն ու նրա եղբայրներն այսօր Երևանում էին

1585

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սուրբ Հովհաննեսի փոքրիկ Հովհաննեսն ու երկու եղբայրներն այսօր Երևանում էին։

6-ամյա Հովհաննեսի ընտանիքն ապրում է ծայրահեղ անապահով ընտանիքում, որտեղ բնակվում են նաև նրա անչափահաս եղբայրները։ Նա 6 տարեկան է, եղբայրներն՝ 9-ը ու 12։
Այսօր առավոտյան փոքրիկները հյուրընկալվեցին Armdaily.am-ի խմբագրությունում, այնուհետև եղան կենդանաբանական այգում, մանկական սրճարանում, իսկ հետո Երևանում բացված նոր զբոսայգիներում։

ArmDaily.am-ը հայտարարություն էր տարածել, որ նրան օգնել ցանկացողները կարող են դիմել մեզ։ Օգնել ցանկացողները քիչ չէին, ոմանք գումար փոխանցեցին, ոմանք էլ՝ հագուստ։
Նշենք, որ հանգանակությունը շարունակվում է և հանգանակած գումարով նախատեսվում է ընտանիքի համար կով գնել։
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը,բարի կամք դրսևորողներին, մասնավորապես Տաթևին, Նիկոլայ Մելիքյանին, Նարինեին, Աննային, Արփինեին, Մարիամին, Վրաստանից Աննային։