Գլխավոր Նորություններ Ալեն Սիմոնյան. Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կվնասի հեղափոխության

Ալեն Սիմոնյան. Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կվնասի հեղափոխության

195

Հայաստանում գործում են պետական մարմիններ, այդ թվում՝ իրավապահ, որոնց վստահում են բոլորը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը։

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը չի կարող շինծու լինել։ Ավելին, նա կարծում է, որ «ինչ-որ մեկի գլխին շինծու բան անելու իմաստ, տրամաբանություն էլ չկա»։

«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը եթե որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, որևիցե խնդիր չի լինի և գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է», – ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե ինչքանո՞վ քրեական գործը կվնասի հեղափոխությանը, Սիմոնյանը պատասխանեց. «Վնաս կտա, իհարկե, ինձ համար դա ցավալի կլինի, բայց միևնույն ժամանակ, չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև ինձ համար տհաճ թեմա է»։

Արձագանքելով Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պնդմանը, թե «գործը սարքած է», ԱԺ փոխնաագահը ասաց. «Դա վաղուց անցած թեմա է, Հայաստանում գործ չեն սարքում։ Ես կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել և կարծում եմ, որ նման հայտարարություն է անում՝ հետագա մարտավարություն մշակելու համար»։