Գլխավոր Մամուլ «Փաստ». Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. նրա խոսնակը հրաժարվում է մեկնաբանել

«Փաստ». Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. նրա խոսնակը հրաժարվում է մեկնաբանել

177

«Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվե­ցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագա­հի պաշտոնում տեսնում է առաջին նա­խագահ Տեր-Պետրոսյանին: Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բա­ցատրում վարչապետի և նախագահ Ար­մեն Սարգսյանի լարված հարաբերու­թյունները: 

Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով, որ հեղափոխությունը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու հա­մար չէր, և ժողովուրդը չի հասկանա իրենց: Ոմանք վարչապետին անգամ հի­շեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված՝ «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը: 

Ըստ մեր աղբյուրի՝ որոշվել է թե´ իշխանական խմբակցության և թե´ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճա­նաբար:

Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առա­ջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնա­ծությունը: Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարա­նում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նա­խագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը, իսկ արդեն հաջորդ փու­լում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյա­նի հրաժարականի տարբերակները: 

Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոս­նակ Արման Մուսինյանի մեկնաբանու­թյունը, սակայն նա «Փաստի» հետ զրույ­ցում հրաժարվեց մեկնաբանել այս խո­սակցությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: