Գլխավոր Շոուբիզնես DJ All-Bert-ի (Ocean) անակնկալ պրեմիերան «Հայֆիլմում»

DJ All-Bert-ի (Ocean) անակնկալ պրեմիերան «Հայֆիլմում»

210

«Հայֆիլմ» կինոստուդիայի շուրջ 1000 քառ. մետր մեծությամբ դահլիճն արդեն տևական ժամանակ դարձել է էլեկտրոնային երաժշտության հայաստանյան սիրահարների նախընտրելի վայրը։  Ձայնամեկուսացված և ակուստիկ յուրահատուկ էֆեկտներով հայտնի այս տաղավարում ապրիլի 19-ին տեղի ունեցավ Robert Babicz IN Armenia | Radiant միջոցառումը։

Հեդլայների հետ միասին հայ հանդիսատեսին ներկայացավ նաև underground և electronic ոճերում հանդես եկող Dj Ocean-ը։ Վերջինս երեկոյի ընթացքում էլեկտրոնային երաժշտության սիրահարներին անակնկալ մատուցեց՝ ներկայացնելով միանգամից մի քանի set-եր։ Dj Ocean-ին, ում իրական անունն Ալբերտ Կուրշուդյան է, հաճախ կարելի է տեսնել երևանյան ակումբներում և առաջնակարգ միջոցառումներին։ Սիրված DJ-ը ևս մեկ անակնկալ ուներ. նա հանրությանը ներկայացրեց պրեմիերա՝ իր նոր  set-ը, որը ներկաների կողմից ընդունվեց ծափողջուններով։

Խելահեղ ակումբային երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան նաև դիջեյներ DONZ-ը, THE MONOLOG-ը, M’AD-ը, և MAKHMURIAN-ը։

Որակյալ ձայնային ու լուսային էֆեկտները, մատուցված բարձրակարգ երաժշտական հնչյուններն ու մասնակիցների բարձր տրամադրությունն ապրիլի 19-ը իսկական տոն դարձրեցին էլեկրոնային երաժշտության հայ սիրահարների համար։